|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման կողմերին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում արված հայտարարությանը։
«ՄԱԿ-ը պատրաստ է կողմերին ցանկացած աջակցություն ցուցաբերել: Եթե կողմերը համաձայնվեն, նրանք դրա մասին կխնդրեն ՄԱԿ-ին: Բայց, ակնհայտ է, որ դա մեզանից կախված չէ», -ասել է Գուտերեշը։
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ուկրաինայում հրադադարի և զինադադարի հաստատումը «առաջընթացի կարևոր քայլ կլիներ»։
«Սակայն ես գիտակցում եմ, որ սա դյուրին գործ չի լինելու», – հավելել է Անտոնիո Գուտերեշը։