|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պարսատիկը Վրաստանում, պարզվում է, խորհրդանշական բնույթ ունի: 13 տարի առաջ երկրի պաշտպանության նախարար Դավիթ Տեւզաձեն այն համեմատել էր Վրաստանի հակաօդային պաշտպանության համակարգում տիրող վիճակի հետ, իսկ այսօր, dni.ru կայքի հաղորդմամբ, Սահակաշվիլին ասուլիսի է գնացել պարսատիկով եւ այն համեմատել Վրաստանի նախկին զինված ուժերի հետ:
Ըստ երկրի առաջնորդի` մինչեւ «Վարդերի հեղափոխությունը», այսինքն` իր իշխանության գալը, Վրաստանում մեկ զենք գոյություն ուներ` պարսատիկը, իսկ իր շնորհիվ բանակը հզորացել է եւ համալրվել նոր սարքավորումներով:
Կայքը, սակայն, հիշեցնում է, թե ինչպես 2008թ.-ին Սահակաշվիլիի կազմավորած բանակը, փորձելով լուծել Հարավային Օսիայի խնդիրը, խայտառակվեց: Ռուսական զորքերը ոչ միայն հետ մղեցին վրացական զորքերին Հարավային Օսիայի տարածքից, այլեւ գրավեցին որոշ վրացական տարածքներ: