|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երկուշաբթի օրը Սիրիայի Հալեպ քաղաքում հրետանային բախումներ են սկսվել Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերի և քրդական ուժերի միջև, որոնք, ըստ Դամասկոսի հետ կնքված համաձայնագրի, պետք է մինչև տարեվերջ ինտեգրվեին սիրիական բանակի մեջ, հաղորդել է BBC-ն։
Երկու կողմերից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ փոխհրաձգության ժամանակ զոհվել է առնվազն 3 մարդ, բոլորը՝ քաղաքացիական անձինք, իսկ 25-ը վիրավորվել են։
Հալեպի հայկական լրատվականների փոխանցմամբ՝ զինադադար է կնքվել կողմերի միջև: Բնակչությունը շարունակում է մնալ տանը:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը», որը քրդերի կողմից գլխավորած ուժ է և աջակցություն է ստանում Միացյալ Նահանգներից, նույնպես հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել պատասխան կրակը։
Ավելի վաղ կողմերից յուրաքանչյուրը մեղադրել էր մյուսին առաջինը կրակ բացելու մեջ, և որ դա տեղի է ունեցել Հալեպի քրդական շրջանների անցակետերում։ Երկու կողմերն էլ հերքում են մեղադրանքները։