|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ընդգծելով, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Քրիստինա Քվինը ԱՄՆ բարձրագույն դիվանագիտական կորպուսի կադրային ծառայող է՝ նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճանով: Դեսպան Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն էր Հայաստանում։