|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․
«Մամուլից տեղեկացա, որ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանն այցելել է ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կասկածվում են մեր երկրի տարածք ներթափանցելու և ՀՀ քաղաքացու սպանելու համար։
ՄԻՊ–ը ծանոթացել է նրանց պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։
ՄԻՊ–ի այդ այցը շատ խորհրդանշական է ստացվել։ Փաստորեն նրա առաջին գործերից մեկը եղել է ադրբեջանցի զինվորականների իրավունքների պաշտպանության հարցերով հետաքրքրվելը։ ՄԻՊ–ի ֆունկցիան, անշու՛շտ, նաև դա է, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ։
Տեղին է հիշեցնելը, որ տևական ժամանակ է, ինչ անհիմն մեղադրանքով կալանավորված է գեներալ Գրիգորի Խաչատուրովը, սակայն ՄԻՊ–ն այդ թեմային չի անդրադարձել։ Նրա առաջին գործը, փաստորեն, ադրբեջանցի զինծառայողներն են եղել, նրանց իրավունքները, այլ ոչ թե մեր երկրին ծառայություններ մատուցած Խաչատուրովը»։