|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՔՊ շտաբի վերածված ՀԷՑ-ից արդեն որերորդ ահազանգն ենք ստանում այն մասին, որ մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն, օրինակ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:
«Հայկական Ժամանակ» թերթը ճիշտ կաներ, բանսարկության փոխարեն այս հարցով զբաղվել և ոչ թե կեղծ լուրեր տարածել իր տիրոջ բոլոր ընդիմախոսների հասցեին»։