|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների,
ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։
Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:
Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:
Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն ինքն է թերակատարել:
Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»:
Նշենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցող հոսանքազրկումներին, այն փաստին, որ մարդիկ Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ըստ նրա, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք նախորդ շրջանում իրականացվել են ՀԷՑ-ում։ Նրա գնահատմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները, մասնավորապես՝ երկրի մարզերի բնակավայրերի մասով։ Նույնիսկ նշել է, որ եթե չլինեին վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած գործընթացները, ապա հոսանքազրկված բնակավայրերի թիվը երեք անգամ ավելի մեծ կլիներ, քան հիմա է։
Կարճ ասած, փորձել է էլեկտրաէներգիայի անջատումների մեղքը բարդել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նախկին ղեկավարության վրա։