կարևոր
712 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-23 13:00
Իրավական

Միքայել Սրբազանի դեմ կատարվողը կրոնական ազատության կոպիտ խախտում է․ պատգամավոր

Միքայել Սրբազանի դեմ կատարվողը կրոնական ազատության կոպիտ խախտում է․ պատգամավոր

Այսօր առավոտյան պաշտոնապես դիմել եմ ՀՀ Արդարադատության նախարարին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, որտեղ նա պատիժ է կրում` առողջական վիճակով պայմանավորված։

Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ․ սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։ ՀՀ Սահմանադրությունը և ՄԻԵԿ-ը պարտադրում են պետությանը ոչ թե սահմանափակել, այլ ապահովել այդ իրավունքը։

Պահանջում եմ անհապաղ` ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը, նաև հիվանդանոցում, տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները։

Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե` հայտարարություններով»։