|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը։
Շնորհավորում եմ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչներին, հայ թատրոնի նվիրյալներին։
Ինչպես հայտնի է, հայկական թատրոնը ծաղկում է ապրել դեռևս Արտավազդ II-ի ժամանակներից, որը նաև թատերագիր էր։
Ըստ պատմական աղբյուրների՝ երբ Արտավազդ II-ը պարթևական արքա Որոդես II-ի հետ Արտաշատի թագավորական ամրոցում տոնում էր հույն զորավար Կրասոսի դեմ տարած հաղթանակը, այնտեղ ընթանում էր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը:
Հենց այս խորհրդանշական օրը ուզում եմ իմ աջակցությունը հայտնել նաև Գոյ Թատրոնի ողջ ստեղծագործական անձնակազմին։ Արվեստը պետք է ունենա ազատ դրսևորվելու հնարավորություն՝ առանց բյուրոկրատական, արհեստածին խոչընդոտների։
Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր