|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ինչպես հայտնի է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։
Վաղը` ապրիլի 2-ին, ժամը12։00-ին:
«Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ, որից հետո կտրվի մամուլի ասուլիս, ուստի հրավիրում ենք լրագրողներին ներկա գտնվելու վերոնշյալ թեմայով ասուլիսին»։