|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Գոյ» թատրոնի անձնակազմը որոշել է դեմ դուրս գալ կառավարության որոշմանը։ Թատրոնը երեկ հայտարարություն է տարածել այն մասին, որ անձնակազմն այսօր՝ ապրիլի 2-ի ժամը 12։00-ին փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և պարզաբանումներ ստանալ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից։ Նախատեսել են նաև մամուլի ասուլիս։
Նշենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռն ու խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։