|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանը դիմագրավելու համար ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից իրականացվող՝ 1987-1992թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ստեղծվել է KarabakhRecords կայքը (http://karabakhrecords.info/):
Դրա նպատակն է համակարգել «Սովորական Ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան, որը ներառում է արխիվային փասթաթղթեր, ֆոտո- և տեսանյութեր, տուժածների և ականատեսների վկայություններ, դատական գործընթացների և քրեական գործերի նյութեր, միջազգային կազմակերպությունների և փորձագետների զեկույցներ և գնահատականներ, մամուլի հրապարակումներ. տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից: