|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սպիտակ տունը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նոր ծրագրի մասին: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ամերիկյան իշխանությունները որոշել են «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության համացանցային քարոզչության դեմ պայքարի բաժին ստեղծել:
Նշվում է, որ այդ բաժինը կպատկանի Պետական անվտանգության նախարարությանը, սակայն կհամագործակցի նաև դաշնային և տեղական անվտանգության այլ գործակալությունների հետ: Աղբյուրը հայտնում է, որ Կալիֆոռնիայում կկայանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչների հանդիպումը Apple, Facebook, Twitter ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կքննարկվեն տվյալ բաժնի ստեղծման և գործունեության հարցերը։ Հանդիպմանը կմասնակցի նաև ԱՄՆ գլխավոր դատախազը: