|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Այսօր առավել քան երբևէ կարևոր է կրթել ու ոգեշնչել նոր սերունդը ազգային հերոսների օրինակով։ Ստեղծվել է նոր կայք, որը եռալեզու ներկայացնում է եզակի մարդու՝ Վալերի Սեդրակի Քոչարյանի կերպարը՝ որպես մեծ գաղափարների, անմնացորդ նվիրումի և հայրենասիրության կենդանի խորհրդանիշ։ Կայքում Վալերի Քոչարյանի կյանքի ուղին է, որը համադրում է զինվորի խիզախությունը, գրողի տեսլականը և գյուտարարի միտքն ու ստեղծագործ ուժը։
Վալերի Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ եղբայրն է։ Ծնվել է 1952 թ․ Ստեփանակերտում։ Կյանքի քառասունվեց տարվա ընթացքում հասցրել է թողնել մի ժառանգություն, որն այսօր շարունակում է ոգեշնչել սերունդներին։
Արցախյան ազատամարտի տարիներին ստեղծել է փոքրիկ լաբորատորիա, որտեղ զենք ու զինամթերք է արտադրել։ Չնայած զենքի փորձարկման ժամանակ ստացած ծանր վիրավորումներին, Վալերի Քոչարյանը չնահանջեց։ Նա հաղթահարեց տասնյակ վիրահատություններ, շարունակեց գրել, գործել, և դարձավ Հայաստանի գրողների միության անդամ։
Վալերի Քոչարյանը՝ որպես ազգային հերոս, նոր սերնդի համար թողնում է ոչ միայն հիշողություն, այլ կենդանի օրինակ՝ ինչպես ապրել հայրենիքի համար։ Նրա հիշատակը ապրում է մեր սրտերում՝ ոգեշնչելով հաղթահարել ամեն փորձություն հանուն ազգային միասնության ու պետականության։