|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Գործարկվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող գերմանալեզու կայքը (www.genozid1915.de)։
«Նովոստի Արմենիա»-ն տեղեկացնում է, որ նոր կայքը հրապարակում է Ցեղասպանության մասին պատմող ամենատարբեր տեղեկություններ` լուսանկարներ, տեսանյութեր, արխիվային փաստաթղթեր, ինչպես նաև տեղեկատվություն ԳԴՀ հայկական համայնքի գործունեության մասին, որն ուղղված է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Կայքում հրապարակվում են նորություններ, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության խնդրին, մասնավորապես` Փերինչեքի գործով դատավարությանը։
Կայքի հիմնական թիրախային լսարանը Եվրոպայի գերմանալեզու բնակչությունն է։ Այն կոչված է լրացնել գերմաներենով` Ցեղասպանության մասին տեղեկատվության բացը։ Օգտատերերը կարող են հարցեր ուղղել մշակողներին, կայքում գործում է feedback ծառայությունը։
Կայքը ստեղծվել է Գերմանիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման հանձնախմբի կողմից։
Աղբյուրը` armeniangenocide100.org