|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց բլոգեր, Demotivator.am կայքի սեփականատեր Էդգար Բարսեղյանի դեմ հերթական դատական նիստը: Պատճառը հայցվոր` ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի` հանրապետությունից բացակայելն էր:
Հիշեցնենք, որ Ուրիխանյանը դատի է տվել բլոգեր Էդգար Բարսեղյանին` Demotivator.am կայքում իր վերաբերյալ ծաղրանկարի համար: Պատգամավորը պահանջում է բլոգերից` իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ: Հաջորդ նիստը կկայանա մարտի 5-ին: