|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն Անդրեյ Մալախովը դատարանով բնակարան է վերցրել թոշակառու կնոջից: Նրան հաջողվել է ապացուցել, որ տատիկն ապօրինաբար է բնակություն հաստատել իր բնակարանում. հայտնում է Дни.ру-ն:
Էլիտար բնակարանի հետ կապված վեճը շոումենի եւ թոշակառու Իրինա Մաժարովայի միջեւ սկիզբ է առել նոյեմբերի սկզբին: Մալախովը բնակարան է գնել, սակայն երբ որոշել է այնտեղ տեղափոխվել, պարզվել է, որ բանկարնը մի տատիկ է զբաղեցրել, որը Մալախովին ասել է, որ ստիպված է այնտեղ բնակվում, ու խնդրել էր մի քանի ամիս իրեն ապաստան տալ` մինչ բնակության նոր վայր կգտնի: Սակայն տատիկը չի շտապում հեռանալ. կես տարի շարունակ նա ապրել է Մալախովի բնակարանում: