|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիական ոստիկանությունը նոյեմբերի 27-ին Փարիզի ծայրամասերում գտնվող շքեղ բնակարանից 111 կգ կոկաին է բռանգրավել:
Դեպքի հետ կապված չորս հոգի են ձերբակալվել` երկու ֆրանսիացի, մեկ իրանցի և մեկ վենեսուելացի: Փարիզի ոստիկանապետ Քրիստիան Ֆլեշը նման խոշոր բռնագրավման գտնվելու վայրն անսովոր է անվանել:
«Իսկապես որ, բացառիկ է սա բնակարանում գտնելը: Սովորաբար այն պահեստներում կամ նավերում է լինում, բայց ոչ բնակարանում»,- ասել է նա:
Բնակարանը սաուդյան ընտանիքի է պատկանում, և ոստիկանության կարծիքով՝ կասկածյալներն ապօրինաբար բնակարանի բանալի են ձեռք բերել՝ տարածքը որպես անվտանգ տուն կամ տարածման կետ օգտագործելու համար: