|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն որոշել է 19-րդ դարի իր փարիզյան առանձնատունը հանձնել ՌԴ մշակութա-կինեմատոգրաֆիստական կենտրոնին եւ խոստացել է շենքին ծածանել Ռուսաստանի դրոշը:
ИТАР-ТАСС-ի տեղեկություններով` 1,7 հազար քառակուսի մետր մակերեսով առանձնատունը Դեպարդիեն վերջերս է վերանորոգել:
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած դերասանին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Գրոզինում էլիտար բնակարան էր նվիրել, հետո նրան բնակարան էին առաջարկել Մուրմանսկում: Դրանից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կոչ էր արել Դեպարդիեին այլեւս բնակարան չընծայել: