|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Գերմանական Համբուրգ քաղաքի նավահանգստում շուրջ 1.5 տոննա կոկաին է առգրավվել, որի արժեքը սև շուկայում գնահատվում է գրեթե 350 մլն եվրո, հայտնում է Корреспондент-ը:
Նշվում է` մաքսային ծառայության աշխատակիցները մաքսանենգ ապրանքը հայտնաբերել են Բրազիլիայից առաքված բեռնարկղերում: Ըստ բեռի հետ առկա փաստաթղթերի ՝ բեռնարկղերի ներսում ծխախոտ է եղել:
Սակայն, իրականում այնտեղ 64 պարկ է եղել, որոնց մեջ էլ տեղադրված է եղել նախապես փաթեթավորված թմրանյութը: Ապրանքը նախատեսված է եղել պատվիրատուների համար Անտվերպենից:
Հավելվում է`այս ամվա ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր հարվածն է թմրանյութի վաճառքով զբաղվող մաքսանենգներին: Օգոստոսի 2-ին Համբուրգում մաքսային գործակալները ևս 4.5 տոննա կոկաին էին հայտնաբերել, որն ուղևորվում էր Անտվերպեն: