|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողներին ասաց, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների՝ ԼՂ հարցի վերաբերյալ Համբուրգում արած հայտարարությունը աննախադեպ դրույթներ է պարունակում: Ըստ նրա` կան սկզբունքներ, որոնք բացառում են ուժի կիրառմամբ կոնֆլիկտի լուծումը:
«Նրանք չեն բավարարվում միայն դատապարտմամբ, նրանք արձանագրեցին, որ ապրիլին եղել են հանցագործություններ, նրանք ասում են՝ մենք տեղյակ ենք՝ ինչ է տեղի ունեցել: Կոնկրետ հարցադրումներ եղան այն մասին, որ պետք է գնալ բանակցային գործընթացի: Դրանց հիմքում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների աներկբա կատարումն է»,- ասաց պատգամավորը:
Իսկ այն դիտարկմանը, թե միջազգային հանրությունն, այդուհանդերձ, որևէ հասցեական հայտարարություն չարեց, Հարությունյանն արձագանքեց՝ հիշեցնելով հայտնի մուլտֆիլմից դրվագ. «Не будем говорить кто, но это слоненок»: «Ես Շտայնմայերի խոսքին եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, որը նման էր հայտնի մուլտֆիլմի դրվագին»,- նշեց նա:
Հարությունյանը նշեց նաև, որ հասկանում է՝ տարածաշրջանը շատ պայթյունավտանգ վիճակում է: Նրա խոսքով՝ Համբուրգում հնչած հայտարարության տոնը եղած բոլոր հայտարություններից տարբերվում էր, և սա դեղին քարտի նման մի բան էր:
Պատգամավորը նաև նշեց, որ այնպիսի փուլեր են եղել, որ ԼՂ կոնֆլիկտի մեջ դոմինանտ դեր է ունեցել ՌԴ-ն: