|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լիվերպուլի համալսարանի գիտնականներն անսովոր հետազոտություն են կատարել փոփ և ռոք երգիչների շրջանում և պարզել, որ հայտնի մենակատարները երկու անգամ ավելի շատ են մահանում վաղ տարիքում, քան, օրինակ, խմբերի անդամները. գրում է The Telegraph-ը:
Գիտնականները ուսումնասիրել են 1956-2006թթ. մահացած մոտ 1500 եվրոպացի և ամերիկացի երգիչների, որից էլ հանգել են եզրակացության, որ մարդիկ, ովքեր եղել են խմբերում, հակված չեն եղել մենության, ռիսկային վարքի, ինչպես, օրինակ, թմրանյութերի օգտագործումն է:
Հետազոտությամբ արձանագրվել է, որ ամերիկացիների շրջանում երիտասարդ տարիքում մահացած երգիչների միջին տարիքը կազմել է 45, եվրոպացիներինը` 39: Ընդ որում` նրանցից կեսը ալկոհոլի կամ թմրայնութերի չարաշահումից են մահացել: