|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ժառանգության» համագումարին այս պահին ելույթ է ունենում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր ելույթի սկզբում «Ժառանգության» առաջնորդը ասաց, որ նպատակ չունի երկար ճառ ասելու:
«Մնք նպատակ չունենք երկար ճառ ասելու, մեզ համար ճառ չեն գրում: Հայաստանի հաջորդ նախագահությունը պետք է լինի փոքր վարչակարգով, նախագահը պետք է նվազեցնի իր շռայլությունները` մինչև Հայաստանի քաղաքացին արժանավայել ապրի»,-նշեց Հովհաննիսյանը և հավելեց`
«Փետրվարի 18-ին հանձնելու ենք կարևոր քննություն: Այդ օրը լինելու է ապագայի օր: Մենք դեռ շատ անելիք ունենք, մենք այպես չենք հանձնի երկիրը: Առանց ավելորդ հուզմունքի` ես հայտարարում եմ, որ մասնակցելու եմ ընտրություններին` ինքնաառաջադրվում եմ որպես շարքային քաղաքացի»: