|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն չորրորդ օրն է հացադուլ է հայտարարել, իսկ նրա համար մոտակայքում վրան տեղադրելու հարցը մինչ այժմ քննարկվում է բարձր ատյաններում: Ինչպես գրել էինք, առաջին գիշերը ոստիկանները չէին թողել վրան ամրացնել:
«Միջազգային եւ հայաստանյան կազմակերպությունները դրա վերաբերյալ հարց հարուցեցին եւ մինչեւ հիմա, որքան գիտեմ, փոփոխություն չկա, թեեւ հարցը հասել է ոստիկանապետին եւ գուցե ավելի բարձր ատյաններ: Փաստորեն, մեր երկրում վրանի խնդիրը որոշվում կամ մերժվում է ամենաբարձր ատյաններում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նաեւ նշեց, որ այդ վրանի խնդիրը երրորդական է մյուս առաջանահերթ հարցերի կողքին, եւ որ վրան ամրացնելու գաղափարը ոչ թե իրենն է, այլ գործընկերներինը:
Ներկայումս «Ժառանգության» առաջնորդի առողջական վիճակին հետեւում է 4-րդ պոլիկլինիկայից բժիշկ Մալխասյանը, շտապօգնության աշխատակիցները պարբերաբար ստուգումներ են կատարում: Ըստ բժիշկների`Ր. Հովհաննիսյանի առողջական վիճակը կայուն է, եւ խնդիրներ չկան:
Իսկ նրա` վերջին շրջանում նիհարելու հանգամանքը բացատրվում է նրանով, որ սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին` մարզվում է: