|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ haqqin.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, գրում է, որ Հայաստանի քաղաքացին անցել է Ադրբեջանի սահմանը: Ըստ լուրի` ձերբակալվել է Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (ծնված 1942թ.): Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն էլ նշել էր, որ կինն արդեն 2 օր է` անհայտ կորած է համարվում:
73-ամյա կինը Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից է: Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը yerkir.am-ին տեղեկացրեց, որ կինն առողջական խնդիրներ` ծերունական սկլերոզ կամ հոգեկան խնդիրներ չի ունեցել: