|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վաղը` դեկտեմբերի 19-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա «Քայլեր և արձագանք» և «Գրական համալսարան» գրքերի շնորհանդեսը:
«Քայլեր և արձագանք» գիրքը, որը տպագրվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի ստեղծագործողների ակումբի և Հայաստանի գրողների միության ջանքերով, ներառում է բուհական երիտասարդ ստեղծագործողների ամենամյա գրական մրցույթի շրջանակներում հաղթած Երևանի և Արցախի պետական համալսարանների ուսանողների ստեղծագործությունները:
Բուհական երիտասարդ ստեղծագործողների ամենամյա գրական մրցույթը Երևանի պետական համալսարանը Հայաստանի գրողների միության հետ համատեղ կազմակերպում են դեռևս 2007 թվականից:
Երկրորդ` «Գրական համալսարան, ստեղծագործում են ուսանողները» գրքում, տպագրվել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի ստեղծագործողների ակումբի տարբեր տարիների ուսանողների գրական մի շարք ստեղծագործություններ:
Շնորհանդեսին ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչներ և ուրիշներ: