|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Եթե այսօր 10 միլիոն հայերից 5 հազարը որոշի մնալ, կռվել եւ զոհվել Ղարաբաղում, ապա այդ դեպքում Ղարաբաղը հնարավոր չէ գրավել: Քրդական ժողովրդական կուսակցության շարքերում Թուրքիայի դեմ արդեն 30 տարի է` 4 հազար զինյալ է կռվում: Թուրքիան տարեկան հսկայական զինուժ եւ 7.5 միլիարդ է ծախսում եւ չի կարողանում այդ 4 հազարի հախից գալ: Ադրբեջանցիներն ինչպե՞ս են կարողանալու 5 հազար զինյալ հայերից, որոնք շատ ավելի լավ կռվող են, Ղարաբաղը վերցնել: Այսօր Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Ղարաբաղն իրենց համար գլխացավանք է, եւ որ հարցը ռազմական լուծում չունի»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: