|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ը նախագահի թեկնածու Արման Մելիքյանից հետաքրքրվեց` արդյո՞ք ընտրություններն, այնուամենայնիվ, կհետաձգվեն, եւ մի՞թե դա իշխանությունների համար ձեռնտու է:
Ի պատասխան` նախագահի թեկնածուն համաձայնեց, որ իհարկե, իշխանությունների համար դա լրացուցիչ գլխացավանք է, ընդ որում` դա կախված չէ իշխանությունների որակից: «Ցանկացած իշխանության համար այսօրինակ իրավիճակը ցանկալի չէ: Ես չգիտեմ` կհետաձգե՞ն ընտրությունները, թե՞ ոչ, բայց ցանկացած տարբերակ մեզ համար ընդունելի կլինի, մենք մեր մոտեցումներ ունենք»,- հայտարարեց նախագահի թեկնածուն:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ վերջին ասուլիսի ժամանակ ասում էր, որ տարօրինակ կլինի, եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, Մելիքյանն արձագանքեց, որ իր այդ ասուլիսից բավականին անց է Հայրիկյանը դիմել ՍԴ, ուստի սա էլ է տարօրինակ: «ՍԴ դիմել-չդիմելու շուրջ ակնհայտորեն քաղաքական առեւտուր է գնում»,- հայտարարեց նա` հավելելով, որ Հայրիկյանն օրը յոթ անգամ կարծիք է փոխում:
Առեւտո՞ւր է գնում թեկնածուների եւ իշխանության, թե՞ Հայրիկյանի եւ իշխանությունների միջեւ, Մելիքյանը չգիտի, բայց որ առեւտուրն ակնհայտ է, դա նախագահի թեկնածուի համար փաստ է: