|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
ՀԱԿ-ից հայտնում են, որ հանդիպման ժամանակ ՀԱԿ առաջնորդը խոսել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ՀԱԿ-ի տեսակետների մասին: Նա անդրադարձել է երկրում առկա համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին եւ այլն:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է նաեւ, որ այդ խնդիրների լուծման բանալին օրինական ընտրությունների անցկացումն է եւ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը:
Նա ներկայացրել է նաեւ ՀԱԿ-ի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը եւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: