|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մամուլում համառ լուրեր են շրջանառվում, թե այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ այսօր հանդիպելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Լուրի իսկությունը ճշտելու համար կապվեցինք Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով yerkir.am-ին ասաց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:
«Ռոբերտ Քոչարյանն իսկապես գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում և մասնակցել է «ՍԻՍՏԵՄԱ»-ի տնօրենների խորհրդի նիստին, բայց նա վաղուց արդեն Հայաստանում է: Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ապա նման հանդիպում իր նախկին գործընկերոջ հետ տեղի չի ունեցել: Նման հանդիպում նախատեսված չի էլ եղել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: