|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչև նրա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն:
Վրաստանի նախագահի խոսքով` իր աշխատակազմն արդեն Վաշինգտոն նամակ է ուղարկել` հանդիպում անցկացնելու խնդրանքով:
«Հնարավոր է կայանա Թրամփ-Պուտին հանդիպումը, ժամկետը դեռ հայտնի չէ: Մեզ համար ամենագլխավորն այն է, որպեսզի մինչ այդ հնարավորություն ունենանք հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ: Մենք պետք է Թրամփին ծանոթացնենք մեզ համար ցավոտ հարցերին»,-ասել է նա: