|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսային զրույց ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ ու պատրաստակամություն է հայտնել, հնարավորության դեպքում Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նիստը: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
Նա, մասնավորապես, նշել է. «Եկել է նախագահների հետ զրուցելու ժամանակը, ինչը նախատեսված է այս շաբաթ… Կարևոր է պահպանել այն, որ Վրաստանը հետեւում է երկու հարեւան երկրների նկատմամբ չեզոքությանը: Մեր երկրների տնտեսությունն ու զարգացումը կախված են տարածաշրջանում կայունությունից եւ խաղաղությունից»։
Ըստ պաշտոնյայի՝ Վրաստանը կողմերին հրադադարի կոչ է արել՝ խուսափելու համար հակամարտության զոհերից:
«Երկու կողմից էլ նկատվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավման պատրաստակամության նախադրյալներ։ Կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք թեկուզ Վրաստանում նիստի անցկացմանը։ Մենք կանենք ամեն ինչ եւ պատրաստ ենք այն ամենին, ինչը նրանց համար ընդունելի է»,- հստակեցրել է Վրաստանի նախագահը: