|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի Միլի մեջլիսն առաջարկել է, որ երկրի կառավարությունը դիմի ԵԱՀԿ ղեկավարությանը`հետ կանչելու Ֆրանսիային այս կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներից: Այս մասին ասվում է հինգշաբթի օրենսդիր մարմնի ընդունած հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձևի, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը` Մինսկի խմբի համանախագահներից հետ կանչելու Ֆրանսիային, որն իր դիրքորոշմամբ և հայտարարություններով վերջին օրերին կասկածի տակ է դնում իր չեզոքությունը»,- ասվում է փաստաթղթում: