|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀԺԿ նախագահ, ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ` եթե չլինեի Հոկտեմբերի 27-ը, չէր լինի նաեւ Մարտի 1-ը: Ըստ նրա` Հոկտեմբերի 27-ին գնդակահարվել է հայ ժողովրդի մեջ արթնացած հույսը:
Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ իրենք հետամուտ են լինելու Հոկտեմբերի 27-ի մեղավորներին բացահայտելու եւ նրանց պատժելու գործին: Սակայն դրա համար ամենից առաջ իշխանափոխություն է անհրաժեշտ:
«Եթե ուզում ենք փոփոխություններ` պետք է պայքարենք դրանց համար»,- կոչ արեց ՀԺԿ առաջնորդը:
Կոնգրեսի հերթական հանրահավաքի սկզբում հավաքվածները հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: