|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ Բեռնար Ֆասիեին:
Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության պահպանմանը խոչընդոտում են Ադրբեջան հակահայկական եւ հակաղարաբաղյան քարոզչությունն ու զինադադարի ռեժիմի անընդհատ խախտումը:
Համանախագահները ուժային տարբերակի կիրառումն անընդունելի են համարում: Հանդիպմանը հատուկ ընդգծվել է, որ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց ապահովելու համար նախեւառաջ անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը եւ դրան ուղղված համապատասխան քայլերի իրականացումը. հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: