|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ավելի քան 10 հազար մարդ այսօր հավաքվել է Աթենքի Սինտագմա հրապարակում: Ցուցարարներն իրեն դժգոհությունն են հայտնում խորհրդարանում ավելի խիստ տնտեսման միջոցառումների փաթեթի կայանալիք քվեարկության կապակցությամբ. տեղեկացնում էИТАР-ТАСС-ը:
«Համաբանվորական մարտական ճակատ» արհմիության անդամներն ամեն ինչ անում են պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք խոչընդոտելու համար: Սակայն ակցիան ավելի շատ խորհրդանշական է, քան գործնական:
Միաժամանակ, երկրում շարունակվում է երկօրյա գործադուլը: Խախտվել է երկաթուղային եւ ծովային հաղորդակցությունը, չի գործում Աթենքի օդանավակայանը: Գործադուլին մասնակցում են նաեւ պետական հիմնարկների, բանկերի, հարկային եւ մաքսային տեսչությունների աշխատակիցները, բժիշկներ:
Անցյալ չորեքշաբթի ավելի մասշտաբային ցույց էր տեղի ունեցել` ավելի քան 200 հազար մասնակցով, որի ընթացքում տեղի էին ունեցել բախումներ ոստիկանության հետ: Տուժել էր 50 ոստիկան եւ 3 ցուցարար: