|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեւանի Կենտրոնի փողոցներից մեկի շենքերի պատերին խորհրդային տարիներին փակցված ցուցանակների համաձայն` փողոցը կոչվում է Փավստոս Բուզանդի անունով: Քաղաքպետարանի կողմից նորացված ցուցանակներում Բուզանդին «յ» տառ է ավելացել: Քաղաքապետի որոշումներում (http://www.yerevan.am), սակայն, փողոցը հիշատակվում է առանց «յ»-ի:
Այժմ շենքերի պատերին փողոցի անունը գրված է 2 տարբերակով էլ. հին ցուցանակները Բուզանդ են, նոր ցուցանակները` խառը:
Գուցե անհրաժեշտ է, որ քաղաքապետարանը հստակեցնի՞` ի վերջո, էդ Փավստոսը Բուզանդ է եղել, թե՞ Բյուզանդ: Ու եթե պատմագիտությանը մինչ օրս հստակեցնել չի հաջողվում պատմագրի անվան իսկությունը, այնուամենայնիվ, փողոցն անվանակոչելուց, հաստատ, պետք է ընտրել տարբերակներից մեկը կամ մեկ ուրիշ փողոց եւս անվանակոչել Բուզանդի (Բյուզանդի) անունով... Որ նեղացող չլինի:
![]() |
![]() |
![]() |
![]() |