կարևոր
394 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-30 15:24
Քաղաքական

Եվրամիությունը հիմա շատ լուրջ ճգնաժամի մեջ է, 15 տարի առաջ Եվրոպան այլ էր, հիմա նույնը չէ․ Դուդակով

Եվրամիությունը հիմա շատ լուրջ ճգնաժամի մեջ է, 15 տարի առաջ Եվրոպան այլ էր, հիմա նույնը չէ․ Դուդակով

«Եվրամիությունը բավականին լուրջ ճգնաժամ է ապրում, որը կարող է հանգեցնել դեկոնստրուկցիայի, եվրոպական նախագծի փլուզման: Տեսնում ենք եվրոսկեպտիկների հաղթանակներ մեծ թվով երկրներում, բնակչության զանգվածային դժգոհություն այն բանից, թե ինչպես է եվրաբյուրոկրատիան փորձում ամրապնդել իշխանությունը՝ չեղյալ համարելով ընտրությունների իրական արդյունքները։ Այսինքն՝ Եվրոպայի ներսում հակասությունները գնալով շատանում են։

Հետևաբար, տնտեսության մեջ իրավիճակը, մեղմ ասած, վատ է։  Եվրոպան, հավանաբար, այլևս չունի այն ազդեցիկությունը, որը նախկինում ուներ, գուցե նույնիսկ 10-15 տարի առաջ, կարծում եմ, որ դրանից պետք է հետևություն անեն այն երկրները, որոնք հակված են ԵՄ-ին անդամակցելու»,-այս մասին Երևանում հայտարարեց քաղաքագետ Մալեկ Դուդակովը՝ հավելելով․ «Ուկրաինայի և Հայաստանի անդամակցությունը դեռևս անիրատեսական սցենար է, բայց եվրոպացիները կառաջարկեն այդ ճանապարհը  Հայաստանին, ինչպես նաև Ուկրաինային»։