Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.11 |
EUR | ⚊ | € 450.45 |
RUB | ⚊ | ₽ 4.8838 |
GBP | ⚊ | £ 522.39 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Հոկտեմբերի 21-ին լրանում է ժամկետը, երբ Մեծամորի ատոմակայանի տնօրինությունը պետք է լուծի ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցների խնդիրները: Հոկտեմբերի 22-ից արդեն 158 հոգին կարող են աշխատանքի չներկայանալ:
ՀԱԷԿ-ի աշխատակիցները ազատման դիմումներ ներկայացրել էին սեպտեմբերի 20-ին՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` ազատման դիմում ներկայացնելուց մեկ ամիս անց աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծարված։
Թերթի տեղեկություններով` ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ՀԱԷԿ-ի տնօրինությանը ներքին կարգով զգուշացրել է, որ եթե աշխատակազմի խնդիրը չլուծվի, ապա ատոմակայանի վերագործարկումը կարող է արգելվել՝ անհրաժեշտ մասնագետների բացակայության հիմնավորմամբ։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը թերթին ասել է, որ ստեղծված իրավիճակի լուծման առնչությամբ ոչ մի նորություն չունի։ Նա հերքել է ՀԱԷԿ-ը չվերագործարկելու մասին լուրերը եւ ասել, որ աշխատանքներն այնպես են ընթանում, որ հնարավոր է` ՀԱԷԿ-ը նախատեսվածից շուտ գործարկեն։ ՀԱԷԿ-ի պլանային վերագործարկումը նախատեսված է հոկտեմբերի 27-ին: