|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Շրի Լանկայում դահիճների թափուր աշխատատեղեր կան. ըստ Reuters-ի` այսօր այդ մասին հայտարարել է կառավարության ներկայացուցիչը:
Երկրում մահապատիժ չի կիրառվել 1976 թվականից: Իսկ 2004-ին իշխանությունները մահապատիժ են սահմանել բռնաբարության, թմրանյութերի վաճառքի եւ սպանության համար:
«Թափուր տեղեր են առաջացել այն բանից հետո, երբ դահիճներից մեկի պաշտոնը բարձրացրել են, իսկ մյուսը ազատվել է աշխատանքից»,- ասել է բանտային համակարգի նախարարության ներկայացուցիչը` հավելելով, որ կառավարությունը հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ, քանի որ տեղը երկար ազատ մնալ չի կարող:
Պաշտոնյայի խոսքերով` ներկայումս բանտերում սպանության եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար 800 դատապարտված կա, որոնց նկատմամբ տեսականորեն կարող է մահապատիժ կիրառվել: Ի դեպ, մահապատիժ կիրառելու համար պահանջվում է երկրի նախագահի ստորագրությունը: