|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թերթի տեղեկություններով` մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը չի կարողանում գտնել մի փաստաբան, ով հանձն կառնի դատարանում պաշտպանել իր իրավունքները:
Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները դիմել են տարբեր հեղինակավոր փաստաբանների` խոստանալով մեծ գումարներ, սակայն նրանք հրաժարվել են նույն պատճառաբանությամբ` անհնար է պաշտպանել մեկի իրավունքները, ով նպատակ է ունեցել այլասերելու մի ամբողջ քաղաքի մատաղ սերնդի ներկայացուցիչներին:
Ավելացնենք նաև, որ Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները դիմել են նաև տարբեր PR կազմակերպությունների` խնդրելով զբաղվել մանկապիղծի «բարի համբավը» հնարավորինս արագ վերականգնելու հարցով: Այդ կազմակերպություններին ևս առաջարկվել են մեծ գումարներ, սակայն դրանց ղեկավարներն ու ներկայացուցիչները հրաժարվել են առաջարկից: