|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ըստ Արմեն Ռուստամյանի. «Հենց այն փաստը, որ ամեն ընտրությունից հետո Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն ավելացնում ընտրությունների վերաբերյալ ժողովրդի վստահությունը, ապացուցում է, որ լավ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք չկա:
Այս իմաստով, իրոք, Ընտրական օրենսգրքի բովանդակությունը կարեւոր էլ չէ: Հետեւաբար ամենակարեւորը քաղաքական կամքն է: Եթե այդ կամքը չի լինելու, ինչ օրենսգիրք էլ ունենանք` վստահելի ընտրություններ չեն կայանա: Ստացվում է, որ մենք օրենսգիրքը փոփոխում ու լրացնում ենք` տպավորություն ստեղծելու համար, թե ինչ-որ լավ բան արեցինք, բայց չենք անդրադառնում, որ դրանից ժողովուրդը ավելի պակաս է վստահում մեզ: Մի օր անհրաժեշտ է լինելու կամք դրսեւորել, արատավոր շղթան կտրել ու արդար ընտրություններ անցկացնել»։