|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում մարզերում նախակրթարանների հիմնադրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր:
Աշոտյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արենի և սահմանամերձ Մարտիրոս գյուղերի դպրոցներում ստեղծված նախակրթարանների հանդիսավոր բացման արարողություններին: Արենիի նախակրթարանում սովորում է 19, Մարտիրոսի նախկրթարանում` 15 երեխա:
Մինչև 2008 թվականը, ինչպես նշել է նախարարը, հանրապետության ավելի քան 170 համայնքներում մանկապարտեզները չէին գործում, իսկ համայնքների 47 տոկոսում դրանք չկային:
«Հանրապետության 6 մարզերի 125 համայնքներում բացվել են նախակրթարաններ, այդ թվում` 22-ական նախակրթարաններ Արարատում և Վայոց ձորում , 19-ը` Արագածոտնում, 23-ը` Արմավիրում, 21-ը` Գեղարքունիքում և 18-ը` Սյունիքում: Այդ նպատակի համար ծախսվել է 1 մլն դոլար»,- 2010-2011թթ. տարված աշխատանքներն է ամփոփել նախարարը:
Ըստ նրա, դատելով միջանկյալ վերլուծությունից, նախապես պլանավորած 170-ի փոխարեն, ծրագրի ավարտին հանրապետությունում կունենանք 250 նորաբաց նախակրթարան:
«Մեր վերջնական նպատակն է 2015 թ. նախակրթարաններում ապահովել ավագ նախադպրոցական տարիքի` 5-6 տարեկան երեխաների համահանրապետական ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշ»,- նշել է Աշոտյանը: