|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շաբաթ օրը «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության համագումարում ընդունված որոշումը, համաձայն որի` 2012-ին նախագահական ընտրություններում առաջադրվելու է ՌԴ նախկին նախագահ եւ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, աննախադեպ իրարանցում է առաջացրել Հայաստանում: «Անսպասելի» լուրից շանթահարված ներքաղաքական դաշտում թեժ քննարկումները շարունակվում են: Իր հերթին, ալեկոծված է լրատվական դաշտը:
Հայ իրականության մեջ մի անբացատրելի խուճապ է սկսվել, աննկարագրելի ցայտնոտի մեջ են հայտնվել բոլորը: Շաբաթ օրվանից սկսած` չի փակվում ոչ մեկի բերանը. անդադար խոսում են քաղաքական գործիչները, վերլուծաբանները, քաղաքագետները, փորձագետները, անգամ հոգեբանները, որոնց առավելապես հետաքրքրում է ոչ թե նախագահի աթոռին Պուտինի վերադարձի «առեղծվածը», այլ ջանում են գտնել գլխավոր հարցի պատասխանը` ռուսական զարգացումներն ի՞նչ ազդեցություն կունենան հայաստանյան քաղաքական գործընթացների վրա:
Ընդ որում` շատերը համոզված են, որ հայ իրականության մեջ ռուսական քաղաքական իրադարձությունների պրոյեկտումը «անխուսափելի» է: