|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դատական համակարգում 13 դատավորի թափուր հաստիք կա: Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ թափուր հաստիքների պատճառով գործող դատավորները խիստ ծանրաբեռնված են:
Մեր տեղեկություններով` արդեն մի քանի օր է` Արդարադատության խորհուրդը դիմումներ է ընդունում այն անձանցից, ովքեր ընդգրկված են դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում եւ ուզում են դատավոր աշխատել: Նրանց մեջ են դատախազ Արմեն Աշրաֆյանի դուստրը` Նելլի Աշրաֆյանը, եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նոյեմ Հովսեփյանի որդին:
Ի դեպ, Նոր Նորքի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԽ որոշումը մեծ ռեզոնանս է առաջացրել դատական համակարգում: Երեկ այդ խնդրով ակցիա էին անում փաստաբանները:
Մեր տեղեկություններով` այս հարցով սկսել են հետաքրքրվել նաեւ օտարերկրյա դեսպանները եւ միջազգային կառույցները, այդ թվում` ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը: