|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին՝ հինգշաբթի օրը, գաղտնի այց է կատարել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչը իրարանցում է առաջացրել բուժհաստատությունում:
Հոսպիտալի տնօրինությունը, տեղեկանալով Փաշինյանի այցի մասին, հրահանգել է արագ կարգի բերել այն ու շտկել բոլոր անսարքությունները, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հանկարծ չբարկացնեն ու արժանանան վերջերս պաշտոնանկ արված անձանց բախտին:
Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում Վարդենիսի հոսպիտալի փակման մասին:
Ահա իր այս այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հոսպիտալի տնօրինության հետ ու հանգստացրել նրանց, որ այն շարունակելու է գործել: Բերդի հոսպիտալի օրինակը «պիլոտային է», ու դեռ պարզ չէ, թե այն ինչ ընթացք կունենա մյուսների մասով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: