|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի 100 տոկոս բաժնետոմսերին տիրապետող ռուսական ընկերությունը մտադիր է իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառել ֆրանսիական ինչ-որ ընկերության:
Ըստ թերթի աղբյուրների` որպես գործարքի ժամկետ` նշվում է սեպտեմբերի 23-ը: Ի դեպ, ֆրանսիացիները տեւական ժամանակ է, ինչ ուսումնասիրում էին ՀԷՑ-ն ու ենթակայանները, հզորությունները եւ ընդհանրապես համակարգի ընդհանուր վիճակը: Հետաքրքիր է նաեւ, որ այս գործարքը կայանալու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցից առաջ:
Կարծես, Ֆրանսիայի դիրքերը մեր երկրում սկսել են ավելի ամրանալ: