|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշին Մոնլյուքի «Դիմադրության և ազատության» գրական մրցանակը հանձնելու նպատակով Ստամբուլ ժամանած Ֆրանսիայի քաղաքացիներ Միշել Լորենին և Սիլվի Ժանին չեն թույլատրել մտնել երկիր: Ստամբուլի օդանավակայանում ֆրանսիացիներին 40 ժամ փակ սենյակում պահելուց հետո արտաքսել են. հաղորդում է demokrathaber.org կայքը:
Նշենք, որ Դեմիրթաշը փետրվար ամսին իր «Լուսաբաց» գրքի համար արժանացել էր այդ հեղինակավոր մրցանակին: