|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ CNNTurk-ի եթերում քննարկել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների և պատգամավորների ձերբակալության հարցը:
Նշյալ կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը ցանկացել է հեռախոսազանգի միջոցով միանալ «Անկողմնակալ կողմ»-ի քննարկմանը, սակայն նրան չեն թույլատրել: Այդ կապակցությամբ դժգոհություն հայտնած Բիլգենն իր Twitter-յան էջում գրել է. «Առանց մեզ՝ մեզ ենք քննարկում: Խոսքի իրավունք ենք ուզում, չեն տալիս»:
Ուշագրավ է, որ ԺԴԿ-ի խոսնակին մերժելուց հետո ուղիղ եթերում քննարկմանն է միացել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեհմեդ Մեթիները: