|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանին նախորդ օրը թույլ չեն տվել մուտք գործել ԲՀԿ նախկին գրասենյակ՝ «կանյաչնի»: «Կանյաչնիի» անվտանգության աշխատակիցը հենց նրա քթի տակ փակել է դուռը, ասելով՝ «չի թույլատրվում ներս մտնել»: Մանուկյանն ասել է, որ եկել է կուսակցության փաստաթղթերը, թղթապանակները վերցնելու:
Նրան հրահանգել են «դրսում սպասել», երբ իրենց հարմար կլինի, կիջեցնեն թղթերը, կթողնեն անվտանգության աշխատակցի մոտ, թող գա, տանի: Այդ «օպերացիան» ղեկավարել է Աբրահամ Մանուկյանը՝ Գ. Ծառուկյանի անունից»,– գրում է «Հրապարակ» թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: